Հասարակական

Ստուգվել է տեսական և գործնական պարապմունքների կազմակերպման ընթացքը

1 րոպեի ընթերցում

Ստուգվել է տեսական և գործնական պարապմունքների կազմակերպման ընթացքը

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինված ուժերի շարքերը համալրած նորակոչիկ զինծառայողների հետ զորամասերում անցկացվում են տեսական և գործնական պարապմունքներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, նորակոչիկները մասնակցում են մարտական պատրաստության պարապմունքների, ծանոթանում համազորային կանոնադրություններին, զինծառայության առանձնահատկություններին։

Պարապմունքների կազմակերպման ընթացքն ստուգելու նպատակով N զորամասի հրամանատարը փետրվարի 15-ին հանդիպել է զինծառայողների հետ, ծանոթացել նրանց հետաքրքրող հարցերին, հորդորել խստորեն հետևել անվտանգության պահպանման կանոններին և հետևողականորեն զարգացնել մասնագիտական գիտելիքները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում