Life

«Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթում Էստոնիան կներկայացնի հայազգի Ստեֆան Այրապետյանը

1 րոպեի ընթերցում

«Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթում Էստոնիան կներկայացնի հայազգի Ստեֆան Այրապետյանը

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2022» երգի հեղինակավոր մրցույթում, որն անցկացվելու է Թուրինում՝ «ՊալաՕլիմպիկո» մարզահամերգային համալիրում, Էստոնիան կներկայացնի հայազգի երգիչ, Էստոնիայի Տարտու քաղաքի Mashtots Tartu - Tallinn հայկական կիրակնօրյա դպրոցի շրջանավարտ, «Դվին» քառյակի երգիչ Ստեֆան Այրապետյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Էստոնիայում, Լատվիայում, Լիտվայում ՀՀ դեսպանությունը:

Մրցույթի առաջին կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 10-ին, երկրորդ կիսաեզրափակիչը՝ մայիսի 12-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 14-ին:

Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա մրցույթի առաջին կիսաեզրափակիչում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում