Պաշտոնական

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով ստեղծվել է ԱԺ քննիչ հանձնաժողով

1 րոպեի ընթերցում

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով ստեղծվել է ԱԺ քննիչ հանձնաժողով

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ ՀՀ Ազգային ժողովում ստեղծվել է քննիչ հանձնաժողով՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Ազգային ժողովը:

««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն`պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջով2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով, որի լիազորությունները կիրականացնի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը»,-նշված է ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանի ստորագրած հայտարարության մեջ:

ՔՊ-ն դեռ նախորդ տարի հուլիսին էր հայտնել քննիչ հանձնաժողով ստեղծելու մտադրության մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում