Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Սեպտեմբեր

Իշխանությունը նախատեսում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծել

Իշխանությունը նախատեսում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող 
ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծել

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր»-ը նախատեսում է 8-րդ գումարման Ազգային ժողովում ստեղծել 2020 թվականին տեղի ունեցած Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ ցուցակով առաջադրված և ընտրված պատգամավոր, ինչպես նաև 7-րդ գումարման ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

«Որոշում է կայացվել, որ քննիչ հանձնաժողով է ստեղծվելու 44-օրյա պատերազմի հանգամանքերն ուսումնասիրելու համար: Այդ հարցում, կարծում ենք, որ արտախորհրդարանական ընդդիմության մասնակցությունը նույնպես պետք կլինի և այդ հանձնաժողովի գործունեությունը չպետք է սահմանափակվի ԱԺ-ում այսօր ներկայացված ուժերի մասով: Այս փուլում դեռ շատ մանրամասներ չենք քննարկել»,- նշեց Սիմոնյանը:

Նա նաև ընդգծեց, որ քննարկել են գալիք աշխատանքները, ինչպես նաև խորհրդարանի և կառավարության համագործակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև ԱԺ մշտական հանձնաժողովներին վերաբերող հարցերին:

Հարցին, արդյոք անդրադարձ եղել է ՀՀ և Արցախի սահմանային իրավիճակին, Սիմոնյանը բացասական պատասխան տվեց:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ժամը 16:00-ից ժամանել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ, որտեղ ավելի քան 2 ժամ հանդիպում անցկացրեց կուսակցության ցուցակով առաջադրված և ընտրված պատգամավորների հետ: Հանդիպումից առաջ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ չգիտի, թե ինչ օրակարգով են հանդիպում:

8-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը կհրավիրվի օգոստոսի 2-ին:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]