Հասարակական

Քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են 22-ամյա դատապարտյալի դին՝ սավանով կախված վիճակում

1 րոպեի ընթերցում

Քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են 22-ամյա դատապարտյալի դին՝ սավանով կախված վիճակում

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բնակելի գոտում հերթական շրջայց կատարելիս փետրվարի 9-ին ժամը 22։45-ի սահմաններում մարզադահլիճում նկատել են դատապարտյալ, 1999թ. ծնված Գ. Հ.-ի դին՝ սավանով կախված վիճակում։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Քրեակատարողական ծառայությունից, դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում