Հասարակական

Ռազմական ոստիկանության նախկին աշխատակիցների կողմից կաշառք ստանալու և տալու առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Գյումրիի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի պետի տեղակալի կողմից կաշառք վերցնելու դեպքերի հանգամանքները:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Քննչական կոմիտեից, քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2020թ. գարնանը, վերջինս, տեղեկանալով, որ Գյումրի քաղաքի՝ իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող բնակիչը ցանկություն ունի ընդունվել ծառայության, պայմանավորվածություն է ձեռք բերել վերջինիս հետ՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, նրա օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար խոշոր չափերի կաշառք ստանալու շուրջ:

ՀՀ ՊՆ ՌՈ Գյումրիի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի պետի տեղակալի միջնորդությամբ Գյումրի քաղաքի բնակիչը նշանակվել է ՀՀ ՊՆ ՌՈ Գյումրիի բաժանմունքի գործավարության պետի պաշտոնում, որից հետո, նախապես ունեցած պայմանավորվածության համաձայն, վերջիններս հանդիպել են ՀՀ ՊՆ ՌՈ Գյումրիի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի պետի տեղակալի բնակության վայրի մոտակայքում, որտեղ Գյումրու բնակիչը նրան է տվել իր պաշտոնի նշանակման համար կաշառքի առարկա հանդիսացող, խոշոր չափերի՝ 721.950 ՀՀ դրամին համարժեք 1.500 ԱՄՆ դոլարը:

Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ նույն ժամանակահատվածում, ՀՀ ՊՆ ՌՈ հիշյալ պաշտոնատար անձը, օգտվելով այն հանգամանքից, որ վերոնշյալ բաժանմունքի քրեական հետախուզության խմբի պետի հաստիքն ազատ է, նույն բաժանմունքի ավագ սպայի հետ համաձայնություն է ձեռք բերել՝ նրան վերոնշյալ պաշտոնում նշանակվելուն նպաստելու համար խոշոր չափերի կաշառք ստանալու շուրջ: Նրա միջնորդությամբ նշված պաշտոնում նշանակվելուց հետո, վերջինիս բնակության վայրի մոտակայքում, պայմանավորվածության համաձայն, ավագ սպան նրան է տվել կաշառքի առարկա հանդիսացող խոշոր չափերի՝ 967.920 ՀՀ դրամին համարժեք 2.000 ԱՄՆ դոլարը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՀՀ ՊՆ ՌՈ Գյումրիի բաժանմունքի պետի տեղակալին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), ՀՀ ՊՆ ՌՈ Գյումրիի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի պետին և նույն բաժանմունքի գործավարության պետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

ՀՀ ՆԳ նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ քարտուղարության մարդու իրավունքների տնօրինության ղեկավարին

Գազայի վերաբերյալ ԱՄՆ-ի պլանը ենթադրում է 60-օրյա հրադադար և տասը պատանդի ազատ արձակում

Աշխատանքային հանձնաժողովն Արթիկում ուսումնասիրում է պտտահողմի ու կարկտահարության վնասները

Մենք ուրախ ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն արդեն հորիզոնում է. Էրդողան

Փոփոխություններ՝ անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցությանն ուղղված ծրագրի շրջանակում

Գյումրիում բացվեց Ներառական գյուղատնտեսական վերապատրաստումների կենտրոն

Կանադան ցանկանում է միանալ ԵՄ-ի վերազինման ծրագրին

Հաստատվել են 2025-2026 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը

Վարդենիս համայնքի Արփունք գյուղում կրթահամալիր է կառուցվում

Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրությունը մեծ զարգացում է ապրել, գիտնականները ցուցաբերում են համակարգված մոտեցումներ