Պիտեր Ջեքսոնը գլխավորել է ամենաբարձր վարձատրվող աստղերի Forbes-ի ցուցակը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորզելանդացի կինոռեժիսոր Պիտեր Ջեքսոնը մեկ օրացուցային տարվա ընթացքում վաստակել է 580 մլն ԱՄՆ դոլար՝ այդ ցուցանիշով առաջին տեղը գրավելով աշխարհում: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, շոու-բիզնեսի ամենաբարձր վարձատրվող ներկայացուցիչների ցուցակը փետրվարի 9-ին հրապարակել է Forbes պարբերականը:

«Մատանիների տիրակալը» եռագրության ռեժիսորը նոյեմբերի 10-ին հայտարարել էր 1.6 մլրդ ԱՄՆ դոլարով հատուկ էֆֆեկտների իր ստուդիայի՝ Weta Digital –ի վաճառքի մասին: այս գործարքը Ջեքսոնին Forbes-ի ցուցակի առաջատարն է դարձրել, ինչպես նաև նրան սարձրել է երրորդ միլիարդատեր ռեժիսորը՝ Սթիվեն Սփիլբերգից ու Ջորջ Լուկասից հետո:

Ցուցակում երկրորդ տեղը զբաղեցրել է ամերիկացի կատարող Բրյուս Սպրինգսթինը, ով վաստակել է 435 մլն ԱՄՆ դոլար: Երրորդ տեղում է ամերիկացի ռեփեր Ջեյ-Զին (340 մլն ԱՄՆ դոլար), չորրորդ տեղում՝ դերասան Դուեյն Ջոնսոնը (270 մլն ԱՄՆ դոլար), իսկ հնգյակը եզրափակում է Քանյե Ուեսթը (235 մլն ԱՄՆ դոլար):

Հայերեն Русский

Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար

ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը

ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ

Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա

Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյայի

Հոկտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին