Հասարակական

Դպրոցներում ու մանկապարտեզներում առկա է կորոնավիրուսի 1 563 դեպք

1 րոպեի ընթերցում

Դպրոցներում ու մանկապարտեզներում առկա է կորոնավիրուսի 1 563 դեպք

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի դպրոցներում ու մանկապարտեզներում, վերջին տվյալներով, երեխաների ու աշխատակիցների շրջանում առկա է կորոնավիրուսի 1 563 դեպք: Հիմնական դեպքերը գրանցվել են Երևանում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը նշեց, որ շատ դպրոցներ, ունենալով 10 տոկոս և ավելի կորոնավիրուսի դեպքեր, անցնում են հեռավար ուսուցման՝ ամբողջությամբ կամ մասնակի:

«Յուրաքանչյուր օր իրավիճակի գնահատման արդյունքները մենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարոթյան հետ անընդմեջ քննարկում ենք: Եթե լինի անրհրաժեշտություն, ապա նաև համապատասխան առաջարկություններով կարող ենք հանդես գալ»,- ասաց Ռոմելլա Աբովյանը:

Թեպետ վերջին օրերին կորոնավիրուսի նոր դեպքերի նվազում է նկատվում, սակայն Ռոմելլա Աբովյանը նշեց, որ դեռ վաղ է այս ալիքի մարելու մասին խոսելը: Նա նշեց, որ շաբաթ, կիրակի օրերին սովորաբար քիչ են դիմում թեստավորման համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում