Սպորտ

Պեկին-2022. Ռուսաստանի գեղասահքի թիմը չի ստացել ոսկե մեդալները. խնդիրը կախված է դոպինգ-թեստի պատասխաններից

1 րոպեի ընթերցում

Պեկին-2022. Ռուսաստանի գեղասահքի թիմը չի ստացել ոսկե մեդալները. խնդիրը կախված է դոպինգ-թեստի պատասխաններից

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի թիմը, որը գեղասահքի թիմային հաշվարկում նվաճել է Օլիմպիական խաղերի ոսկե մեդալները, դեռևս չի ստացել մեդալները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` պարգևատրության արարողությունը պետք է կայանար փետրվարի 8-ին, սակայն այն հետաձգվել է: Խնդիրը կապված է դոպինգ-թեստի պատասխանների հետ: Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն և Հակադոպինգային կազմակերպության դեռևս իրավաբանական խնդիրներ ունեն: Դոպինգ-թեստը կապվում է գեղասահորդներից մեկի թեստի պատասխանի հետ, որը նա հանձնել էր մինչ Օլիմպիական խաղերը:

Ավելի վաղ` փետրվարի 7-ին, Պեկինում ընթացող 24-րդ ձմեռայինՕլիմպիական խաղերի գեղասահքի թիմային պայքարում որոշիչ եղան կանանց մենասահքի արդյունքները: Հավաքելով 178,92 միավոր՝ ռուսաստանցի Կամիլա Վալիևան գրավեց առաջին տեղը: Երկրորդը ճապոնիայից Կաորի Սակամոտոն է, երրորդը` Մադլեն Սկիզասը՝ Կանադայից:

Թիմային հաշվարկում Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի թիմը հավաքեց 74 միավոր և դարձավ Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր: Ռուսները նման հաջողության ՕԽ-ում հասել էին նաև 2014 թվականի Սոչիի Խաղերում: Երկրորդ տեղում ԱՄՆ թիմն է, բրոնզին արժանացավ Ճապոնիան:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում