Հասարակական

Նախատեսվում է ձեռք բերել 10 նոր տրոլեյբուս. քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը խորհրդակցության է անցկացրել

1 րոպեի ընթերցում

Նախատեսվում է ձեռք բերել 10 նոր տրոլեյբուս. քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը խորհրդակցության է անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը գոհ չէ քաղաքի սանիտարական մաքրման վիճակից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետարանում աշխատանքային խորհրդակցության ժամանակ անդրադառնալով մայրաքաղաքի ընդհանուր մաքրության խնդրին՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նկատել է, որ եթե այսօր համայնքը տեխնիկապես լուծել է աղբահանության հարցը, ապա սանիտարական մաքրման վիճակը գոհացուցիչ չէ: Հանձնարարվել է քաղաքի փողոցների մաքրությամբ զբաղվող շուրջ 300 աշխատակիցների թիվն ավելացնել ևս 200-ով:

Աշխատանքային խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել էլեկտրատրանսպորտին: Նշվել է, որ մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի բարեփոխումների շրջանակում կարդիականացվի նաև «Էլեկտրատրանսպորտ» ընկերության շարժակազմը: Համայնքը նախատեսում է ձեռք բերել 10 նոր տրոլեյբուս: Քաղաքապետ Սարգսյանին զեկուցվել է, որ նոր շարժակազմի ձեռքբերման համար առաջիկայում կհայտարարվի մրցույթ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում