Մշակույթ

Հազարավոր երևանցիներ մասնակցեցին Արթուր Գրիգորյանի վերջին հրաժեշտի արարողությանը

1 րոպեի ընթերցում

Հազարավոր երևանցիներ մասնակցեցին Արթուր Գրիգորյանի վերջին հրաժեշտի արարողությանը

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հազարավոր երևանցիներ և քաղաքի հյուրեր մասնակցեցին կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի վերջին հրաժեշտի արարողությանը։Ներկաները երկարատև ծափահարություններով ու նրա երգերի ներքո ճանապարհեցին Արթուր Գրիգորյանին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արարողությանը տեղի ունեցավ Արամ Խաչատրյան համերգասրահում, իսկ հուղարկավորությունը տեղի կունենա քաղաքային պանթեոնում:

ՀՀ ժողովրդական արտիստը երկարատև հիվանդությունիցկյանքից հեռացել է փետրվարի 4-ին, հիվանդանոցում: ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Արթուր Գրիգորյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով`ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի նախագահությամբ:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում