Քաղաքականություն

Փաշինյանի այց Թուրքիա և մասնակցություն Անթալիայի համաժողովին չի քննարկվում

1 րոպեի ընթերցում

Փաշինյանի այց Թուրքիա և մասնակցություն Անթալիայի համաժողովին չի քննարկվում

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այց Թուրքիա և մասնակցություն Անթալիայի դիվանագիտական համաժողովին չի քննարկվում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Վահան Հունանյանը։

ՀՀ ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունը հետևել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայի հայտարարությանը, թե Նիկոլ Փաշինյանը մարտին կայցելի Թուրքիա և կմասնակցի Անթալիայի ֆորումին։ Դիվանագիտական այդ հանդիպման հրավերն ուղարկվել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին և Թուրքիայի հարցով բանագնաց Ռուբեն Ռուբինյանին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում