Օպերային երգիչ Ադամ Բարրոն նորովի է մեկնաբանել Ազնավուրի և Կարվարենցի «Հավերժական սեր» երգը
1 րոպեի ընթերցում
![Օպերային երգիչ Ադամ Բարրոն նորովի է մեկնաբանել Ազնավուրի և Կարվարենցի «Հավերժական սեր» երգը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/02/1074730.jpg)
ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ֆրանսաբնակ օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ Ամիրխանյան) յուրովի է մեկնաբանել հանրահայտ «Հավերժական սեր» երգը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բարրոն նշում է, որ արվեստը մարդու համար սպեղանի է, իսկ երգը` խնդիրներին դիմակայելու միջոց։
«Ցանկացա ֆրանսիական սիրո երգին թարմ, նորարարական շունչ հաղորդել ու բարձր արվեստ ընկալող հասարակությանը, ինչպես նաև ավելի լայն շրջանակներին յուրովի մեկնաբանությամբ մատուցել մաեստրոներ Ազնավուրի և Կարվարենցի «Հավերժական սեր» ստեղծագործությունը։ Ինձ համար շատ հաճելի էր երգի բառերին նոր շունչ տալը», - նշում է Բարրոն։