Հասարակական

ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում անցկացվել է գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթաց

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում անցկացվել է գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթաց

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում փետրվարի 3-ին տեղի է ունեցել «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման չորրորդ հոսքի դասընթացի ավարտական հանդիսավոր արարողությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից, շրջանավարտներին շնորհավորել և ավարտական վկայագրեր են հանձնել ՊԱՀՀ-ի պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը և դասընթացի ավարտական քննական հանձնաժողովի նախագահ, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը։

Ըստ աղբյուրի՝ դասընթացի ծրագիրը մշակվել է ՊԱՀՀ-ի կողմից՝ համալսարանի առաքելությանը և նպատակներին համապատասխան կրթություն իրականացնելու համար: Դասընթացը միտված է նպաստելու ուսումնառողների ռազմավարական և քննադատական մտածողության, ինչպես նաև և պետության անվտանգության մտավոր ապահովման ռազմավարական ներուժի զարգացմանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում