Հայաստանում ցածր վարձատրվող աշխատողների տեսակարար կշիռը նվազել է մոտ 9 տոկոսով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսային համավարակի և պատերազմական ցնցումների պայմաններում Հայաստանում էական աճել է միջին ամսական աշխատավարձը և ցածր վարձատրվող աշխատողների տեսակարար կշիռը նվազել է մոտ 9 տոկոսով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստին այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2021 թվականի դեկտեմբերին միջին աշխատավարձը եղել է 277 հազար 661 դրամ, ինչը 2020 թվականի դեկտեմբերի համեմատ ավել է 30 հազար դրամով կամ 12 տոկոսով, 2019 թվականի համեմատ ավել է 43 հազար դրամով կամ 18 տոկոսով, 2018 թվականի համեմատ ավել է 54 հազար դրամով կամ 24,6 տոկոսով: 2021 թվականի ընթացքում Հանրապետությունում աշխատող քաղաքացիներին վճարվել է 139 միլիարդ 600 միլիոն դրամ աշխատավարձ , ինչը 2020 թվականի համեմատ ավել է 19,7 միլիարդ դրամով կամ 13 տոկոսով, իսկ 2018 թվականի համեմատ ավել է 38.7 միլիարդ դրամով կամ 38 տոկոսով»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը տեղեկացրեց նաև, որ ցածր վարձատրվող աշխատողների տեսակարար կշիռը նվազել է մոտ 9 տոկոսով 2018 թվականի համեմատ:

«Խոսքը մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների մասին է: Ցածր վարձատրվող աշխատողների տեսակարար կշիռը 60.4 տոկոսից դարձել է 51.45 տոկոս»,- եզրափակեց Փաշինյանը:

Հայերեն

Մարտի 30-ից կգործարկվեն Լոնդոն-Թբիլիսի-Լոնդոն ուղիղ չվերթեր

Համահայկական խաղերի սնոուբորդի մրցաշարն անցկացվել է միջազգային ստանդարտներին համապատասխան. գլխավոր մրցավար

Մի շարք կոնգրեսականներ քննադատել են ԱՄՆ նախագահի հայտարարությունը Գազայի բնակիչներին վերաբնակեցնելու վերաբերյալ

Կառավարությունն ընդունեց ուսուցչի մասնագիտության գրավչության բարձրացմանը և ոլորտում մասնագիտական զարգացմանն ուղղված փոփոխությունների նախագիծը

Հայաստանի մի շարք քաղաքներում ձյուն է տեղում, կան դժվարանցանելի ճանապարհներ

Նեթանյահուն պաշտպանել է Գազայի հատվածի բնակիչներին վերաբնակեցնելու Թրամփի առաջարկը

Պանաման հերքել է Վաշինգտոնի հայտարարությունը, որ ԱՄՆ կառավարության նավերը Պանամայի ջրանցքով կանցնեն անվճար

Համահայկական խաղերի սնոուբորդի մրցաշարի մասնակիցները կարևորում են նոր կապերի ստեղծումը խաղերի միջոցով

Ավելի քան 6000 ուսուցիչ օգտվել է կամավոր ատեստավորման ծրագրից և ստանում է բարձր աշխատավարձ. ԿԳՄՍ նախարար

Համահայկական խաղերի լեռնադահուկային սպորտի մասնակիցները կարևորում են միասնականությունը` անկախ գրանցած արդյունքներից