Արցախ

Նախագահ Հարությունյանը հետևել է տեղահանված բնակիչների համար կառուցվող նոր բնակավայրերի շինաշխատանքների ընթացքին

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերանի շրջանի Նորագյուղ, Հովսեփավան, Աստղաշեն և Այգեստան համայնքների վարչական տարածքներ, որտեղ կառուցվում են բնակելի առանձին թաղամասեր՝ նախատեսված 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով Հադրութի շրջանի Ազոխ, Դրախտիկ, Շուշիի շրջանի Քարին տակ, Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ, Ջրաղացներ, Մոշխումհատ և Մադաթաշեն բռնազավթված համայնքներից տեղահանված բնակիչների համար։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, երկրի ղեկավարը ծանոթացել է բնակարանաշինական աշխատանքների ընթացքին, քաղաքաշինության պատասխանատուների հետ տեղերում քննարկել առկա խնդիրները։

«Երկու, երեք, չորս և հինգ սենյականոց ավելի քան 700 կառուցվող առանձնատներից յուրաքանչյուրին տնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով նախատեսված է հատկացնել 1200-1500ք/մ մակերես ունեցող տնամերձ հողատարածքներ։ Նոր բնակավայրերի և բնակելի թաղամասերի տարածքներում կիրականացվեն կանաչապատման աշխատանքներ, ինչպես նաև կհիմնվեն պտղատու այգիներ և ջերմոցային տնտեսություններ, ինչը թույլ է տալու հիմնարար լուծում տալ բնակիչների զբաղվածության հարցին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ պետական և բարեգործական միջոցներով կառուցվող բնակարանները նախատեսվում է շահագործման հասցնել մի քանի փուլով։ Տեղահանված ընտանիքների զգալի մասի բնակարանային ապահովության խնդիրը լուծված կլինի արդեն ընթացիկ տարում։

Նշվում է, որ նախագահ Հարությունյանը հանձնարարել է շինարարության պատասխանատուներին և համապատասխան պետական ու համայնքային կառույցներին հնարավորինս արագ տեմպերով և կարճ ժամանակահատվածում ավարտին հասցնել շինարարական աշխատանքները՝ խստորեն պահպանելով որակական բարձր չափանիշները։

Այցի ընթացքում նախագահին ուղեկցել է քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը։

Հայերեն Русский

Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը հայտնել է ինքնալուծարման մասին

Արաղչին «ավելի լուրջ և անկեղծ» է անվանել ԱՄՆ-ի հետ բանակցությունների 4-րդ փուլը

22 անշարժ գույքից մինչև ավելի քան 20 մլրդ դրամ. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից և նրա ընտանիքից

ԱՄՆ-ն և Չինաստանն արդյունավետ են անվանել Շվեյցարիայում կայացած բանակցությունները

ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստ

Թրամփի վարչակազմը Կատարից որպես նվեր կընդունի շքեղ օդանավ՝ փոխարինելու նախագահական ինքնաթիռը

Երևանում և մարզերում քամու հետևանքով արտակարգ դեպքեր են գրանցվել

Հայաստանի մարմնամարզիկները մեկնում են Գերմանիա

Մահացել է քաղաքական վերլուծաբան Արմեն Հովհաննիսյանը

Փոփոխական ու անկայուն ժամանակաշրջանում անփոփոխ է չին և հայ ժողովուրդների անկեղծ բարեկամությունը. Չինաստանի դեսպանի հոդվածը