Խորեն Լևոնյանը հրապարակել է «Երդում» երգի տեսահոլովակը
1 րոպեի ընթերցում
![Խորեն Լևոնյանը հրապարակել է «Երդում» երգի տեսահոլովակը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/02/1074418.jpg)
ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասան, հաղորդավար, երգիչ Խորեն Լևոնյանը հանրության դատին է հանձնել «Երդում» երգի հոլովակը, որն արդեն երգչի YouTube-ի պաշտոնական ալիքում է: Ռեժիսորը Պետրոս Հովհաննիսյանն է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ստեղծագործության հեղինակներն են Իշխան Ղարիբյանը, Տիգրան Աթայանն ու Խորեն Լևոնյանը:
Երաժիշտներն են Հոսո Եգանյանը, Վիլյամ Հալաջյանը, Սերգեյ Կարապետյանը, Վահագն Ստեփանյանն ու Իշխան Ղարիբյանը:
Երգը Լևոնյանի «Հույս» ալբոմից է: