Հայաստանը և Գերմանիան տոնում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի Հանրապետությունը և Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը տոնում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին Թվիթերում տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:

«30 տարի առաջ այս օրը Հայաստանը և Գերմանիան հաստատել են դիվանագիտական հարաբերություններ՝ շարունակաբար զարգացնելով և ընդլայնելով սերտ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Մենք միտված ենք հետագայում էլ խթանելու մեր բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են ընդհանուր արժեքների և պատմական կապերի վրա», - նշել է ՀՀ ԱԳՆ-ը:

«Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» հայտագրերի փոխանակումը Երևանի և Բեռլինի միջև տեղի է ունեցել սրանից ուղիղ 30 տարի առաջ՝ 1992 թ. հունվարի 31-ին:

Գերմանիան կարևոր գործընկեր է Հայաստանի համար թե՛ երկկողմ հարաբերությունների տիրույթում և թե՛ բազմակողմ համագործակցության ձևաչափերում՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրամիության տարբեր ծրագրերի և միջազգային այլ կառույցների շրջանակներում:

Հայ-գերմանական միջպետական հարաբերությունները հիմնված են իրավապայմանագրային լայն դաշտի վրա: Կողմերի միջև ստորագրվել է 43 համաձայնագիր և պայմանագիր, 5 արձանագրություն, 9 հուշագիր և ընդունվել է երկու համատեղ հայտարարություն:

Գերմանիան նաև Հայաստանի ամենախոշոր առևտրատնտեսական գործընկերներից է: Հայ-գերմանական առևտրաշրջանառության ծավալները վերջին տարիներին դինամիկ աճ են ցույց տալիս: ՀՀ ԱԳՆ-ի տվյալներով՝ 2020 թվականին Հայաստանի և Գերմանիայի միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է ավելի քան 526 մլն ԱՄՆ դոլար: Ընդ որում, նախորդ տարվա՝ 2019 թ. համեմատ (451,3 մլն դոլար) այդ ցուցանիշը աճել է մոտ 17 տոկոսով կամ 75,3 մլն դոլարով: Իր հերթին 2019 թվականին առևտրաշրջանառությունը 2018-ի համեմատ աճել էր 4,2 տոկոսով:

Երկկողմ քաղաքական հարաբերությունները նույնպես բարձր մակարդակի վրա են: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019 թ. հունվար-փետրվարին Գերմանիա է այցելել պաշտոնական, իսկ 2020 թ. փետրվարին՝ աշխատանքային այցերով:

Այս ոլորտում գերմանական կողմից ամենանշանավոր իրադարձությունը վերջին տարիների կտրվածքով, անշուշտ, Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի պաշտոնական այցն էր Հայաստան 2018 թ. օգոստոսին:

Գերմանիայի դաշնային խորհրդարանը՝ Բունդեսթագը, Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձև է ընդունել 2016 թ. հունիսի 2-ին:

Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանն է Վիկտոր Ռիխտերը, որն իր հավատարմագրերը ՀՀ նախագահին է հանձնել 2021 թ. նոյեմբերի 24-ին: 2021 թ. դեկտեմբերին դեսպան Վիկտոր Ենգիբարյանը ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում փոխարինել է դեսպան Աշոտ Սմբատյանին:

Հայերեն العربية English Русский

Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններից մի քանիսի աշխատանքը վերսկսվել է. ՌԴ փոխվարչապետ

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղությունները

Ալեքսանդրա Գրիգորյանը՝ Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն

ՌԴ-ի և ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարությունները քննարկում են դիզելային վառելիքի մատակարարումների պայմանագրերը

Համաշխարհային օպերային աստղերը՝ Երևանում. Գեղամ Գրիգորյանի հոբելյանը համախմբել է Պլասիդո Դոմինգոյին, Հասմիկ Գրիգորյանին և այլ հայտնիների

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-14/10/26

Ասիական ինդեքսներ - 14-10-26

Վառնան հոկտեմբերի 16-17-ին կհյուրընկալի Urban Wine Fest-ը. BTA

Զինված ուժերում ոչ մարտական մահերի կանխարգելումը համակարգային բարեփոխումներ է պահանջում․ ՄԻՊ

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը