Հասարակական

Արցախում էնդեմիկ կաթնաթթվային մանրէի հիման վրա նոր մթերք է արտադրվում

1 րոպեի ընթերցում

Արցախում էնդեմիկ կաթնաթթվային մանրէի հիման վրա նոր մթերք է արտադրվում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանի հետ միասին հունվարի 29-ին Արցախի գիտական կենտրոնում ներկա է գտնվել «Նարինե +» կաթնամթերքի արտադրամասի բացման արարողությանը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Արցախ Հանրապետության պետական նախարարի աշխատակազմից:

Պետական նախարարը ծանոթացել է փոքրածավալ արտադրության կազմակերպմանը, որն իրականացվում է կենտրոնի հետազոտությունների արդյունքներով՝ ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի կողմից տրամադրվող տեխնոլոգիական սարքավորումների կիրառմամբ: Կենտրոնի առաջին արտադրանքը՝ «Նարինե +» կաթնաթթվային մթերքն, արտադրվում է Արցախի էնդեմիկ կաթնաթթվային մանրէի հիման վրա:

Արտակ Բեգլարյանը կարևորել է Արցախի գիտական կենտրոնում իրականացվող հետազոտական աշխատանքների արդյունքների ապրանքայնացման և հանրային առողջության պահպանման խթանմանն ուղղված քաղաքականությունն՝ ընդգծելով նոր տեխնոլոգիաների ներդրմամբ Արցախի տնտեսության զարգացման հրամայականը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում