Life

Ռոնալդուն հայկական անվանումով բրենդի հագուստ է կրել ԱՄԷ վարչապետի և թագաժառանգ շեյխի հետ հանդիպմանը

1 րոպեի ընթերցում

Ռոնալդուն հայկական անվանումով բրենդի հագուստ է կրել ԱՄԷ վարչապետի և թագաժառանգ շեյխի հետ հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն Արաբական Միացյալ Էմիրությունների վարչապետի և թագաժառանգ շեյխի հետ հանդիպմանը ներկայացել է հայկական անվանումով` AZAT MARD բրենդի հուդիով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կրիշտիանու Ռոնալդուն Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ, վարչապետ, Դուբայի Էմիրության կառավարիչ, շեյխ Մուհամմադ Բին Ռաշեդ Ալ Մաքթումի և թագաժառանգ Շեյխ Համդան բին Մուհամեդի հետ հանդիպել է Դուբայում:

AZAT MARD-ը տղամարդկանց հագուստի բրենդ է: Համահիմնադիրներն են Գարեն Չոբանյանը և Նիլ Մալհոտրան: Բրենդը հիմնադրվել 2018 թվականին: Չոբանյանը նախկին ֆուտբոլիստ է, իսկ Մալհոտրան նորաձևության մենեջմենթի աստիճան է ստացել Միլանի հեղինակավոր Istituto Marangoni նորաձևության տնից:

Բրենդի կայքում նշվում է, որ այն նոր նախապատմությունների, մշակույթների և փորձառությունների խառնուրդն է, որ տպավորել է երիտասարդներին և ոգեշնչել նրանց ստեղծել AZAT MARD-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում