Ներդաշնակություն նախագահի, կառավարության, խորհրդարանական մեծամասնության միջև. վարչապետն անդրադարձավ ՀՀ նախագահի ընտրությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի թեկնածուի հարցը քննարկելիս պետք է գնալ այնպիսի լուծումների, որ ՀՀ նախագահի, կառավարության, խորհրդարանական մեծամասնության միջև լինի ներդաշնակություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի շրջանակում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյոք իշխող ուժը քննարկել է ՀՀ նախագահի թեկնածության հարցը:

«Հրաժարական տալու մտադրության մասին հայտարարությունը հրապարակելուց ժամեր առաջ եմ իմացել այդ մասին, իսկ մեր քաղաքական թիմն ավելի ուշ է տեղեկացել: Մենք նախկինում այդ թեմայով քննարկում երբեք չենք ունեցել: Հասկանալի է, որ լրջորեն պետք է քննարկել: Քննարկումների ընթացքում, որոշումներ կայացնելիս պետք է առաջնորդվենք վերջին 4 տարվա պատմության փորձով: Կարող եմ իմ եզրակացությունը ասել, որ պետք է գնանք այնպիսի լուծումների, որ ՀՀ նախագահի, կառավարության, խորհրդարանական մեծամասնության միջև լինի ներդաշնակություն: Առավել ևս հիմա, երբ մենք կանգնած եք լրջագույն մարտահրավերների առաջ: Կարծում եմ, որ պետք է լինի այնպիսի մի իրավիճակ, որ խորհրդարանը, կառավարությունը, նախագահն իրենց կապված զգա միասնական պատասխանատվությամբ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետի խոսքով, ներդաշնակության սակավության պատճառով շատ լուրջ մարտահրավերներ եղան: Մասնավորապես, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարության համատեքստում, Նիկոլ Փաշինյանի կարծիքով, ժողովուրդը պետականության կորստի եզրին էր գտնվում:

«Շատ կարևոր է, որ այդպիսի իրավիճակներին չառնչվենք: Կարծում եմ, որ նախագահի ընտրության հարցում ճգնաժամային իրավիճակ, ռիսկեր չունենք: ՔՊ-ն ի վիճակի է ընտրել նախագահ առնվազն երկրորդ փուլում: Չեմ կարծում, որ պետք է գնանք էքսպերիմենտների: Պետք է գնանք ներդաշնակության հանուն Հայաստանի Հանրապետության»,-ասաց վարչապետը:

Հայերեն Русский

Չինաստանի արդյունաբերական հսկան հետաքրքրված է Հայաստանի հետ հնարավոր համագործակցությամբ

Մետաքսի ճանապարհի ժառանգությունից դեպի նոր համագործակցություն. Գառնին ու Դունհուանը խորացնում են կապերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր

Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios

ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները

ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը

Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց

Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել

Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ հրաժարվելու է ԱԺ-ում աշխատավարձ ստանալուց