Life

Պոլսահայ երգչուհի Մարալ Այվազը Պետրոս Դուրյանի բանաստեղծության հիման վրա երգ է հրապարակել

1 րոպեի ընթերցում

Պոլսահայ երգչուհի Մարալ Այվազը Պետրոս Դուրյանի բանաստեղծության հիման վրա երգ է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսահայ երգչուհի Մարալ Այվազը բանաստեղծ Պետրոս Դուրյանի 170-ամյա հոբելյանի առթիվ նրա հանրահայտ «Տրտունջք» ստեղծագործության հիման վրա երգ է հրապարակել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգի հոլովակն արդեն Մարալ Այվազի YouTube-ի պաշտոնական ալիքում է:

«Տրտունջք» ստեղծագործությունը երգի է վերածելՆորայր Տէմիրճին:

Երգչուհին այն ձոնում է բոլոր նրանց, ովքեր զոհել են իրենց կյանքը՝ կատարելով զինվորական պարտականությունը: «Տրտունջք» ստեղծագործությունը վաղամեռիկ բանաստեղծի՝ Պետրոս Դուրյանի ամենանշանավոր գործերից է, որի յուրաքանչյուր տող արտահայտում է հեղինակի անհուն հառաչանքը: Այն Դուրյանի հրաժեշտի խոսքն է, որով նա թշվառ հոգիների անլսելի, ողբալի ձայնը լսելի է դարձնում բանաստեղծական տպավորիչ մեկնաբանություններով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում