ՄԻՊ թեկնածուն կտրականապես համաձայն չէ այն պատկերացումների հետ, թե պաշտպանի ինստիտուտն ընդդիմադիր է

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Քրիստինե Գրիգորյանը կտրականապես համաձայն չէ այն ձևակերպումների, պատկերացումների հետ, թե պաշտպանի ինստիտուտը հակադիր է պետական իշխանության մարմիններին, ընդդիմադիր է. այն լրացնում է պետական մարմինների համակարգը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գրիգորյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանում իր թեկնածության հարցի քննարկմանը:

Գրիգորյանը շեշտեց, որ այսօր ՄԻՊ ինստիտուտն իսկապես կայացած հաստատություն է, որն իրականացնում է մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական հակակշռի առաքելություն:

«Այն ավելին է, քան օմբուդսմենական հաստատություն և ունի մարդու իրավունքների պաշտպանի լիակատար մանդատ: Այլ կերպ ասած՝ պաշտպանը, բացի այն, որ անհատական բողոքներ քննելու միջոցով արձանագրում է իրավունքի խախտումները, նպաստում խախտման վերացմանը, նաև հերթական և արտահերթ զեկույցներով, օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելով, ՍԴ-ին օժանդակ դիրքորոշումներ ներկայացնելով՝ իրականացնում է կանխարգելիչ կարևոր գործառույթ: Այս համատեքստում առնվազն խոցելի են այն պատկերացումներն ու ձևակերպումները, որոնց այս ընթացքում իմ ունեցած շփումների, հանդիպումների ընթացքում ինքս էլ հանդիպել եմ, թե պաշտպանի ինստիտուտը հակադիր է պետական իշխանության մարմիններին, եղան նաև ձևակերպումներ, թե այդ ինստիտուտն ընդդիմադիր է: Այս մոտեցումների հետ կտրականապես համաձայն չեմ»,-ասաց Գրիգորյանը:

Թեկնածուն շեշտեց՝ Սահմանադրությամբ և օրենքով պաշտպանի ինստիտուտը լրացնում է պետական մարմինների համակարգը և որևէ կերպ որևէ դերակատարի կողմից չպետք է ընկալվի որպես պետությունից օտարացած և պետության դեմ պայքարի դուրս ելած մարմին: Փոխարենը նա անվիճելի համարեց այն մոտեցումը, որ եթե պետական և տեղական ինքնակառավարման մարմինները չեն վերացնում անձանց իրավունքների խախտումը, պաշտպանի գործն է արձանագրել խախտումը, հրապարակային դարձնել դա և հետևողական լինել դրանց վերացմամբ և հաջորդների կանխարգելմամբ:

Ըստ նրա՝ իր նշածները պաշտպանի մանդատի վերաբերյալ որոշակի դեֆորմացված պատկերացումների օրինակներ են, իսկ մանդատի նկատմամբ թյուր պատկերացումները շտկելն ընտրվելու դեպքում լինելու է իր ուշադրության կենտրոնում:

Հայերեն

Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի օրն է

Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից հասարակական խորհրդի երկրորդ նիստը

Հնդկաստանում մայրական առողջության ցուցանիշները հասել են պատմական առավելագույնին

Վարչապետն AMAA բարեգործական ՀԿ–ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը

Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ԱրարատԲանկն ամփոփել է 2025 թվականը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

Փրկարար ծառայության տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

Հունիսի 27-ի միջոցառումների անոնս

Սոֆիայում բացվել է «Բարև, տիեզերք» վեցերորդ փառատոնը