Հասարակական

ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորումն ամփոփել է 2021-ի միջոցառումների արդյունքները

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորումն ամփոփել է 2021-ի միջոցառումների արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն, որի ժամանակ ամփոփվել են 2021թ. ուսումնական տարվա ընթացքում ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման իրականացրած միջոցառումների արդյունքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից, Միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանի ղեկավարությամբ անցկացված խորհրդակցությանը ներկայացվել են մարտական պատրաստության և հերթապահության կազմակերպման ուղղությամբ կատարված աշխատանքները, նախանշվել 2022-ի հիմնական խնդիրները:

Ըստ աղբյուրի՝ խորհրդակցության ավարտին գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանը պատվոգրեր է հանձնել տարվա ընթացքում առավել բարձր արդյունքներ գրանցած զինծառայողներին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում