Հասարակական

ԱԺ-ում ՀՌՀ անդամի պաշտոնում ներկայացվեց Արթուր Մանուկյանի թեկնածությունը

1 րոպեի ընթերցում

ԱԺ-ում ՀՌՀ անդամի պաշտոնում ներկայացվեց Արթուր Մանուկյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում ներկայացվեց Արթուր Մանուկյանի թեկնածությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ թեկնածուին ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչ Թագուհի Ղազարյանը:

Մանուկյանի թեկնածությունը ներկայացրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

Անդրադառնալով Մանուկյանի գործունեությանը՝ Ղազարյանը նշեց, որ 1997-2000 թթ թեկնածուն աշխատել է Ա1+ հեռուստաընկերությունում՝ որպես ռեժիսոր, 2001-2003 թթ «Հայրենիք» հեռուստաընկերությունում՝ որպես ռեժիսոր, իսկ 2005-2007 թթ «Արմենակոբ» հեռուստաընկերությունում՝ կրկին որպես ռեժիսոր: Մի քանի թատրոններում Մանուկյանը եղել է որպես դերասան: Մանուկյանը 2015-ից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ, 2018-2019 թթ եղել է Երևանի ավագանու անդամ, 2019-ի սեպտեմբերից՝ 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր՝ «Իմ քայլը» դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Նա 2016 թ-ին ՀՀ պաշտպանության նախարարի կողմից պարգևատրվել է Գարեգին Նժդեհ մեդալով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում