Հասարակական

Հայաստանում ամբողջական պատվաստվել է մեծահասակ բնակչության 35.7 տոկոսը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսի դեմ ամբողջական պատվաստում ստացել է 805 հազար 550 քաղաքացի, որը կազմում է մեծահասակ բնակչության 35.7 տոկոսը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ՀՀ կառավարության նիստում նշեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նա տեղեկացրեց, որ կորոնավիրուսի դեմ առաջին դեղաչափ ստացել է 987 հազար 84 քաղաքացի, որը կազմում է մեծահասակ բնակչության 43.7 տոկոսը:

«Վերջին շաբաթվա ընթացքում նաև ակտիվացել է խթանիչ դեղաչափերի պատվաստումների ընթացքը: Հիշեցնեմ, որ խթանիչ դեղաչափով պատվաստում իրականացվում է երկրորդ դեղաչափից 6 ամիս հետո: Կորոնավիրուսի օմիկրոն շտամի դեմ պայքարի դեմ նույնպես պատվաստումն է, որն իր դերն իրականացնում է` ծայրահեղ ծանր, մահացության դեպքերի ռիսկը նվազեցնելու առումով»,- ասաց Անահիտ Ավանեսյանը՝ ընդգծելով, որ օմիկրոնն աչքի է ընկնում վարակելիությամբ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մոտենում է կորոնավիրուսի հերթական ալիք, ամենօրյա կտրվածքով նոր դեպքերի զգալի աճ է գրանցվում:

«Վերադառնում ենք տագնապային վիճակին: Արձանագրեմ, որ բոլոր այն քննադատությունները, որոնք վերաբերում են մեր սահմանափակումներին, որևէ հիմք չունեն: Անդրադառնամ այն դիտարկումներին, որ ասում են, թե բիզնեսն այդքան տուժել է ու նորից սահմանափակումներ եք մտցնում: Մենք առաջիններից ենք աշխարհում, որ հրաժարվել ենք լոքդաունի քաղաքականությունից: Մեր քաղաքականությունը հետևյալն է՝ այնպես կառավարել, որ ստիպված չլինենք վերադառնալ լոքդաունի: Ուզում եմ արձանագրել, որ այդ նոր սահամանափակումների իրագործմանը տեսչական մարմինները ամենայն խստությամբ հետևելու են, խոսքը հանրային վայրեր պատվաստմամբ կամ բացասական պատասխանով թեստով մուտք գործելու մասին է: Ընդ որում, ասեմ, որ պատասխանատվությունը կրում է տնտեսավարողը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հայերեն English

Թուրքիայի ԱԳ նախարարն անդրադարձել է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության ինքնալուծարմանը

Պետք է գնահատենք, թե պետական դավաճանության դեպքերը որքանով են ազդել 44–օրյա պատերազմի արդյունքի վրա. ՔԿ նախագահ

Կայացել է Մարկոս Գրիգորյանի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նիստը

Իսպանացի հանրահայտ երգչուհի Այնոա Արտետան առաջին անգամ հանդես կգա Երևանում

Վարդան Մինասյանը հավասար է համարում «Արարատ Արմենիա»-ի ու «Նոա»-ի հնարավորությունները գավաթի եզրափակիչ խաղում

Հաղթանակի օրվա առթիվ Սևան քաղաքում անցկացվել է վոլեյբոլի համայնքային մրցաշար

Գիտենք, թե ինչպես է պետք խաղալ մեր մրցակիցների դեմ. Հենրի Ավագյանը՝ Հայաստանի գավաթի եզրափակիչ խաղի մասին

«Սա Երևանն է». «Արամ Խաչատրյան» համերգասրահում մայրաքաղաքին նվիրված համերգ տեղի կունենա

Հռոմի Լևոն 14-րդ պապը կոչ է արել ազատ արձակել բանտարկված լրագրողներին

Դավիթ Տրեզեգեն կժամանի Հայաստան