Հասարակական

Փարիզում Հրանտ Դինքի անունով վայր կանվանակոչվի

1 րոպեի ընթերցում

Փարիզում Հրանտ Դինքի անունով վայր կանվանակոչվի

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսահայ մտավորական, «Ակոս» պարբերականի երջանկահիշատակ խմբագիր Հրանտ Դինքի անունով Փարիզում վայր կանվանակոչվի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Փարիզի քաղաքապետի՝ Եվրոպայի, միջազգային հարաբերությունների և Ֆրանկոֆոնիայի գծով տեղակալ Առնո Նգատչան:

Փարիզի քաղաքապետի տեղակալը գրել է, որ հունվարի 19-ին ոգեկոչում են 15 տարի առաջ Ստամբուլում սպանված պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի մահվան 15-րդ տարելիցը: Նա հիշեցրել է, որ Դինքն արժանացել է Oxfam Novib մրցանակի խոսքի ազատության, հայերի և թուրքերի հաշտեցման ուղղությամբ կատարած աշխատանքի համար: «Փարիզը հարգանքի տուրք կմատուցի նրա հիշատակին՝ քաղաքում նրա անունով վայր անվանակոչելով Փարիզ 13 թաղամասում»,- գրել է Նգատչան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում