Amazon-ը ներկայացրել է «Մատանիների տիրակալը. մատանիների իշխանությունը» սերիալի թիզերը
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Amazon ընկերությունը ներկայացրել է անգլիացի գրող Ջոն Ռոնալդ Ռոել Թոլքինի գրքերի հիման վրա նկարահանվող նոր սերիալի անվանումն ու թիզերը. սեպտեմբերի 2-ից ցուցադրության դուրս եկող սերիալը կկոչվի «Մատանիների տիրակալը. Իշխանության մատանիները»:
Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, թիզերում պատմվում է 20 մատանիների ստեղծման պատմությունը:
Amazon-ը գաղտնի է պահում սերիալի հիմնական սյուժետային գծերը: