Ինովացիա

Microsoft-ը 68, 7 մլրդ դոլարով կգնի Warcraft և Call of Duty խաղերը ստեղծած ընկերությունը

1 րոպեի ընթերցում

Microsoft-ը 68, 7 մլրդ դոլարով կգնի Warcraft և Call of Duty խաղերը ստեղծած ընկերությունը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Microsoft ընկերությունը հայտարարել է Warcraft, Diablo և Call of Duty խաղերը ստեղծած Activision Blizzard ընկերությունը ձեռք բերելու մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է rbc.ru-ն՝ տեղեկացնելով, որ ընկերությունը պատրաստվում է վճարել 68, 7 մլրդ դոլար:

Activision Blizzard-ի յուրաքանչյուր բաժնետոմսի համար վճարվելու է 95 դոլար: Գործարքի մասին հայտարարելուց հետո Activision Blizzard-ի բաժնեթղթերի արժեքը շուկայում աճել է գրեթե երեք անգամ:

Սպասվում է, որ գործարքը կավարտվի 2023 թվականին: Ավարտից հետո Microsoft-ը մեծությամբ երրորդ խաղային ընկերությունը կդառնա աշխարհում Tencent-ից և Sony-ից հետո:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում