Հասարակական

Հակակոռուպցիոն կոմիտեն անօրինական և անհիմն է գնահատում Վլադիմիր Գասպարյանի գործով դատախազության դիրքորոշումը

2 րոպեի ընթերցում

Հակակոռուպցիոն կոմիտեն անօրինական և անհիմն է գնահատում Վլադիմիր Գասպարյանի գործով դատախազության դիրքորոշումը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ստացել է նախկին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ քրեական գործով մեղադրական եզրակացությունը չհաստատելու և այն լրացուցիչ նախաքննության վերադարձնելու դատախազի որոշումը: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին ասացին Հակակոռուպցիոն կոմիտեից։

«Դատախազի որոշումը գնահատում ենք որպես անօրինական և չհիմնավորված: Այն անխոս բողոքարկվելու է վերադաս դատախազին, թեպետ առավել քան համոզված ենք, որ դա որևէ արդյունք չի տալու, քանի որ վստահ ենք` նման կարևոր գործերով առանցքային որոշումները կայացվում են դատախազական ամենաբարձր մակարդակում, և այս գործը դատարան չուղարկելու որոշումը դատախազության միասնական դիրքորոշումն է»,- նշեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

Ավելի վաղ, Դատախազությունը հայտնել էր, որ կոռուպցիոն հանցագործության համար մեղադրվող Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործը Գլխավոր դատախազությունը համապատասխան ցուցումներով հետ է ուղարկել լրացուցիչ նախաքննության։Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանինմեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի վեց հոդվածով։ Հակակոռուպցիոն կոմիտեն նախկին ոստիկանապետին մեղադրում է հանցավոր ճանապարհով ստացված ավելի քան 2 միլիարդ դրամ օրինականացնելու համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում