Վճռաբեկ դատարանում Քաղաքացիական և վարչական պալատի փոխարեն կգործի 2 առանձին պալատ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկում է կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկում է Վճռաբեկ դատարանում Քաղաքացիական և վարչական պալատի փոխարեն ստեղծել երկու առանձին պալատներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը:

«Առաջարկվում է երկու հիմնական բարեփոխում, առաջինը՝ Վճռաբեկ դատարանում ստեղծվող նոր պալատն է, որի արդյունքում քաղաքացիական և վարչական միասնական պալատի փոխարեն կգործեն երկու առանձին պալատներ, և դատավորների թեկնածուների առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակների համալրման նոր ճկուն մեխանիզմների ներդրումը»,-ասաց Թումանյանցը:

Սահմանադրությամբ ամրագրված է, որ Վարչական դատարանը հանդիսանում է մասնագիտական դատարան: Անդրադառնալով միջազգային փորձին՝ նա տեղեկացրեց, որ օրինակ, ՌԴ-ում, Վրաստանում, Լատվիայում Վճռաբեկ դատարանների կազմերում գործում են առանձին վարչական պալատներ: օրինակ Շվեդիայում, Ավստրիայում, Գերմանիայում և մի շարք եվրոպական երկրներում առանձին դատարաններ են գործում: «Այսպիսով հաշվի առնելով այդ իրավիճակը, նաև նկատի ունենալով, որ վարչական պալատի առանձնացումը կապահովի վարչական գործերի առավել մասնագիտացված քննություն, որպես հետևանք նաև վարչական արդարադատության իրականացման համար առավել բարձր արդյունավետություն կունենանք, առաջարկել ենք իրականացնել այս առանձնացումը և ստեղծել երկու պալատ՝ քաղաքացիական և վարչական պալատներ առանձին»,-ասաց փոխնախարարը:

Այսպիսով, ըստ նրա, քաղաքացիական և վարչական պալատի միասնական բեռի թոթափում կլինի գործերի ծանրաբեռնվածության տեսակետից:

Ըստ նախագծի՝ քաղաքացիական պալատը կգործի 7 դատավորի թվակազմով, վարչական պալատը՝ 5 դատավորի թվակազմով:

Հայերեն

«ԱԿԶ» ընկերությունը տուգանվել է․ «ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿ» գրառմամբ երեք արտադրատեսակ չի համապատասխանել սահմանված պահանջներին

Ռուսաստանը Բալթյան տարածաշրջանում լուրջ հակամարտության ռիսկեր է տեսնում

Փաշինյանն անդրադարձել է Արմեն Գրիգորյանին ԱԽ քարտուղարի պաշտոնից ազատելու որոշմանը

Կոլումբիան ԱՄՆ-ին խնդրել է թմրակարտելների դեմ համատեղ գործողություններ իրականացնել. Հեգսեթ

Իլինոյսի բնակիչը վիճակախաղով 1 միլիարդ դոլար է շահել

Կառավարությունը թոշակները ինդեքսավորելու առաջին որոշումը կկայացնի 2028 թվականի հունվարի 1-ից. Փաշինյան

Կասեցվել է «Լիլիթ» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը

Ամփոփվել են Ակբա Ֆեդերացիայի 2025 թվականի գործունեության արդյունքները

Գևորգ Պապոյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական միության ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին

HRW-ն կոչ է արել թալիբներին ազատ արձակել ՄԱԿ-ի և կանանց ու երեխաների հարցերով զբաղվող ՀԿ-ի աշխատակիցներին