Համաշխարհային  ռեկորդին ընդառաջ. օդապարիկի թռիչքը Արագածի գագաթներից վեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սքայբոլ» ընկերության օդաչու Նաիրի Բարսեղյանը ռուս գործընկեր Սերգեյ Բաժենովի հետ հունվարի 17-ին Հայաստանում օդապարիկով իրականացրել է բացառիկ թռիչք՝ անցնելով Գյումրիից-Երևան հատվածը Արագած լեռան գագաթների վրայով:

«Արմենպրես»-իփոխանցմամբ՝ «Սքայբոլ» ընկերության օդաչու Նաիրի Բարսեղյանը նշեց, որ թռիչքը փորձնական էր, և իրենք իրականացրել են օդապարիկով համաշխարհային ռեկորդ սահմանելուն ընդառաջ:

«Մենք այժմ պատրաստվում ենք համաշխարհային ռեկորդի փորձին, որն անցած տարի ձախողվեց տեխնիկական խնդիրների պատճառով, բայց այս տարի արդեն պատրաստված ենք ու սպասում ենք համապատասխան եղանակի: Ռեկորդային թռիչքն իրականացնելու ենք Ռուսաստանում, այն առանց վայրէջքի ամենաերկարատև թռիչքն է լինելու՝ մոտավորապես 35 ժամ: Այս վերջին մեկ ամսվա ընթացքում 24-ժամյա մոնիտորինգ ենք իրականացնում եղանակային պայմանների, քամու ուղղության վերաբերյալ և այլն: Հունվարի 14-ին մենք տեսանք, որ հունվարի 17-ին մեզ մոտ եղանակային պայմանները թույլ կտան և որոշեցինք Գյումրիից-Երևան՝ Արագածի վրայով բացառիկ թռիչք իրականացնել»,- ասաց նա:

Նաիրի Բարսեղյանի խոսքով՝ թռիչքի մեկնարկը սկսել են Գյումրիի Վարդանանց հրապարակից, հասել են Արագածի գագաթներին՝ մինչև 6100 մ բարձրության վրա, անցնելով այն՝ վայրէջք են կատարել Եղվարդում: Այն նաև շատ լավ հնարավորություն է տվել փորձարկելու հատուկ հանդերձանքը, տեխնիկական միջոցները, քանի որ օդի ջերմաստիճանը լինելու է մինչև -350 C:

Ռուսաստանում ռեկորդային թռիչքը նախատեսում են կատարել փետրվարին, երբ եղանակային պայմաները թույլ կտան իրականացնել նման երկարատև թռիչք, քանի որ օդապարիկը թռչում է միայն քամու ուղղությամբ և դրա արագության շնորհիվ:

Գայանե Գաբոյան

Հայերեն العربية English Français Русский

Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար

ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը

ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ

Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա

Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյայի

Հոկտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին