Ռուբինյանը կոշտ արձագանքեց Թուրքիայի ազդեցության գործակալ լինելու մեղադրանքներին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը լիովին անհիմն է համարում իր՝ Թուրքիայի ազդեցության գործակալ լինելու մեղադրանքները։

«Նկատած կլինեք, որ ես բավականին համբերատար մարդ եմ, գուցե, նաև բարեհամբույր, բայց ես ճի՞շտ լսեցի, որ այս դահլիճում որևէ մեկը ինձ մեղադրեց Թուրքիայի ազդեցության գործակալ լինելու մեջ։ Ուրեմն լսեք ինձ, տիկին Խամոյան, («Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյան- խմբ․) և ձեր ամբողջ խմբակցություն, այստեղ որևէ մեկը կա՞, որ կարող է կանգնել ու իմ դիմաց ասել, որ ես ազդեցության գործակալ եմ։ Այդպիսի մարդ այստեղ չկա և չի կարող լինել։ Ինչո՞ւ, որովհետև նախ դա լիապես անհիմն պնդում է, և երկրորդը՝ ի պատասխան դրա ես կարող եմ մոռանալ իմ համբերատար և բարեհամբույր լինելը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց Ռուբինյանը։

Ռուբինյանը «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին և խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին հորդորեց կարգի բերել իրենց խմբակցության պատգամավորներին։

Հայերեն English

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա