Հասարակական

Հայաստանում առկա մանկաբարձագինեկոլոգիական խնդիրները քայլ առ քայլ կլուծվեն.ԱՆ

1 րոպեի ընթերցում

Հայաստանում առկա մանկաբարձագինեկոլոգիական խնդիրները քայլ առ քայլ կլուծվեն.ԱՆ

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կայացել է առողջապահության նախարարին կից մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհրդի նիստը, որը վարել է առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նիստին քննարկվել է Հայաստանում կեսարյան հատման վիրահատությունների և հղիության արհեստական ընդհատման ցուցանիշների նվազեցմանն ուղղված մեխանիզմները, հղիության ընթացքում պետպատվերի շրջանակներում ընդգրկված հետազոտությունների ցանկի ընդլայնումը:

Անդրադարձ է կատարվել պրենատալ սկրինինգի, բնածին արատների և գենետիկ հիվանդությունների վաղ պրենատալ ախտորոշման, ինչպես նաև մարզային հիվանդանոցների բուժանձնակազմի վերապատրաստմանը վերաբերվող խնդիրները: Քննարկվել են նաև գինեկոլոգիական հիվանդությունների վաղ հայտնաբերման համար կիրառվող միջոցառումների, ինչպես նաև անվճար և արտոնյալ պայմաններով օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների կիրառմամբ պետպատվերի շրջանակներում բժշկական օգնություն ստացող շահառուների ցանկի ընդլայնման հարցերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում