Հասարակական

«Եռաբլուր»-ում 45-ամյակի կապակցությամբ հարգանքի տուրք է մատուցվել Ազգային հերոս Վահագն Ասատրյան հիշատակին

1 րոպեի ընթերցում

«Եռաբլուր»-ում 45-ամյակի կապակցությամբ հարգանքի տուրք է մատուցվել Ազգային հերոս Վահագն Ասատրյան հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային հերոս, գնդապետ Վահագն Ասատրյանի 45-ամյակը լրացել է հունվարի14-ին, ինչի կապակցությամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելել և Ազգային հերոսին հարգանքի տուրք մատուցել հարազատները, մարտական ընկերները, բարձրաստիճան զինվորականներ, ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներ։ Տեղի է ունեցել հերոսիհիշատակիննվիրվածոգեկոչմանարարողություն։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից։

«Վահագն Ասատրյանը մարմնավորում էր իսկական հայ սպայիտեսակնու կերպարը։ Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնուրացության և անմնացորդ նվիրումի համար Վահագն Ասատրյանը հետմահու արժանացել է Հայաստանի Ազգային հերոս բարձրագույն կոչման»,- ասվում է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում