Հասարակական

Դատարանն «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ին պարտավորեցրել է հերքել Ալեն Սիմոնյանի մասին հրապարակած լուրը

1 րոպեի ընթերցում

Դատարանն «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ին պարտավորեցրել է հերքել Ալեն Սիմոնյանի մասին հրապարակած լուրը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ պատվին եւ արժանապատվությանը պատճառած վնասի հատուցման պահանջի մասին հայցն ընդդեմ «Իրավունք Մեդիա» ՍՊ ընկերության:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ նախագահի գրասենյակից,դատարանը պարտավորեցրել է «Իրավունք Մեդիա» ՍՊ ընկերությանը հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները, ինչպես նաեւ հոգալ փաստաբանի վարձատրության ծախսերը:

Վճիռը չի բողոքարկվել եւ մտել է օրինական ուժի մեջ:

2020 թվականի հունիսի 20-ին iravunk.com կայքում հրապարակվել էր «Ի՞նչ նորամուծություն կիրականացնի Նիկոլ Փաշինյանը օգոստոս ամսին» վերտառությամբ հոդված, որտեղ նշված էր հետեւյալ արտահայտությունը՝ «օրինակ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարում է, որ իրենք նվիրյալներ չեն, և առանց պարգևավճարների աշխատելն անտրամաբանական է»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում