Զորամասերից մեկում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: N զորամասում հունվարի 14-ին իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, անցկացվել է շարային ստուգատես, ստուգվել են զինծառայողների հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, մարտական խնդիրների իմացությունը։ Անձնակազմը հրահանգավորվել է մարտական հերթապահության կրման ընթացքում անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ: