Սպորտ

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընտրվել է ՀՖԿՍՊԻ հոգաբարձուների խորհրդի նախագահ

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընտրվել է ՀՖԿՍՊԻ հոգաբարձուների խորհրդի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսուհետ կգլխավորի Ֆիզիկական Կուլտուրային Հայկական Պետական Ինստիտուտի հոգաբարձուների խորհուրդը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նորացված կազմով գումարված 1–ին նիստում ՀՖԿՍՊԻ հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, հոգաբարձուների խորհրդի քարտուղար՝ ՀՖԿՍՊԻ հասարակական և հումանիտար գիտությունների ամբիոնի դասախոս Վարինկա Ավագիմյանը։

Նիստի ընթացքում ՀՖԿՍՊԻ շրջանավարտ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և Համահայկական խաղերի հիմնադիր, հայկական սպորտի երախտավոր Հարություն Յավրյանին ռեկտոր Դավիթ Խիթարյանը հանձնել է բուհի 75–ամյակին նվիրված ոսկե հուշամեդալ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում