Ռեադմիսիոն համաձայնագրերով ՀՀ-ն 1354 անձանց մասին ստացել է 785 հայց

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության և Ռուսաստանի Դաշնության հետ կնքված ռեադմիսիոն համաձայնագրերի շրջանակներում Հայաստանի միգրացիոն ծառայությունը 2021թ-ին ստացել է 785 ռեադմիսիոն հայց՝ 1354 անձանց մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հայաստանի միգրացիոն ծառայությունը տեղեկացնում է, որ ստացված հայցերի թվով առաջատար երկիրը Գերմանիան է՝ 503 հայց 916 անձանց մասին, որից հաստատվել է 674 անձի քաղաքացիությունը (83,42%), այնուհետև՝ Ֆրանսիան, որտեղից ստացվել է 134 հայց 174 անձանց մասին, որից հաստատվել է 167 անձի քաղաքացիությունը (96,53%):

ՀՀ կառավարության որոշման մեջ տեղի են ունեցել փոփոխություններ, որի արդյունքում ընդլայնվել է Հայաստանի Հանրապետություն վերադարձող (այդ թվում՝ հարկադիր վերադարձող) քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված առաջնային աջակցության պետական ծրագրի շահառուների շրջանակը։ Ծրագիրը բաղկացած է երկու բաղադրիչից՝ տեղեկատվական աջակցության տրամադրում և կարիքներին համապատասխան ուղղորդում, ինչպես նաև բնակվարձի փոխհատուցում հարկադիր, առանձին դեպքերում՝ նաև կամավոր վերադարձողներին:

Ծրագրի շրջանակում՝ 2021 թվականի ընթացքում Միգրացիոն ծառայության վերադարձի և վերաինտեգրման բաժնի կողմից ընդունվել է 25 դիմում, որի արդյունքում 21 դիմում բավարարվել է, 4-ը՝ մերժվել։ Շահառուները Գերմանիայից, ՌԴ-ից, Շվեդիայից, Ֆրանսիայից,Ավստրիայից և Շվեյցարիայից են։ Ընդ որում, 4-ը կամավոր են վերադարձել, 17-ը՝ հարկադիր։ Ընդհանուր առմամբ, բնակվարձի փոխհատուցման ծրագրից օգտվել է 66 անձ՝ 21 շահառու:

Հայերեն Русский

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա