Ռազմիկ Դավոյանի ստեղծած գրականությունն ինքնատիպ ճանապարհ է դեպի մարդն ու մարդկայինը. ՀՀ նախագահը ցավակցել է բանաստեղծի ընտանիքին և հարազատներին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի մահվան կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախագահի աշխատակազմից, հեռագրում, մասնավորապես, նշված է.

«Խոր ցավ եմ ապրում՝ իմ բազմաթիվ հայրենակիցների հետ միասին սգալով մեր նորագույն գրականության լավագույն ներկայացուցիչների մեկի՝ բանաստեղծ, հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանի կորուստը։

Ռազմիկ Դավոյանի ստեղծած գրականությունն ինքնատիպ ճանապարհ է դեպի մարդն ու մարդկայինը՝ ի սկզբանե համահունչ լինելով ժամանակին և իրականությանը։

Ավելի քան վեց տասնամյակ նրա յուրահատուկ ու բազմաշերտ ստեղծագործությունը որպես պոեզիա ու արձակ, որպես երգի վերածված բանաստեղծություն ու հրապարակախոսություն, որպես մարդկային զգացմունք և քաղաքացիական մտահոգություն ուղեկցում է մեզ։

Այն շարունակելու է այդպիսին մնալ նաև հետագա ժամանակներում, քանզի Ռազմիկ Դավոյանը ստեղծագործ անհատ էր ու հայրենիքի ճակատագրով ապրող քաղաքացի։

Ցավակցության և մխիթարանքի խոսքերս եմ հղում Ռազմիկ Դավոյանի ընտանիքին և հարազատներին, նրա գրչակից ընկերներին և նրա գրականությունը գնահատողներին»։

Հայերեն العربية Русский

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը

Գերմանիայի հարևան երկրները «մտահոգիչ» են համարում ծայրահեղ աջ կուսակցության հաղթանակը տեղական ընտրություններում

Ռիգայում տեղի է ունեցել Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը

Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև բացվել է առաջին ավտոմոբիլային կամուրջը

Հայաստանն ու Վրաստանը քննարկել են տրանսպորտի, էներգետիկայի և ավիացիայի ոլորտներում փոխգործակցության հարցեր

Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Ոսկերիչների փողոցը

Օքսֆորդի ԱԲ և մեդիա ոլորտների փորձագետ դոկտոր, պրոֆեսոր Ալեքս Քոնոքը՝ «Հայաստան- Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ի հիմնական խոսնակ

Գևորգ Պապոյանն ու Համաշխարհային բանկի փոխնախագահը քննարկել են թվայնացման և ԱԲ ոլորտներում համագործակցության հնարավորությունները

Ուիթքոֆի և Քուշների մասնակցությամբ բանակցությունները «քայլ են դեպի խաղաղություն». Կրեմլ