Մշակույթ

Նիկոլ Քիդմանը «Ոսկե գլոբուս» է նվաճել դրամայում կնոջ լավագույն դերի համար

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Քիդմանը «Ոսկե գլոբուս» է նվաճել դրամայում կնոջ լավագույն դերի համար

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիկոլ Քիդմանը «Ոսկե գլոբուս» մրցանակ Է ստացել «Դրամայում կնոջ լավագույն դեր» կատեգորիայում՝ «Լինել Ռիկարդո» ֆիլմում մարմնավորած դերի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է մրցանակի հիմնադիր Հոլիվուդի արտասահմանյան մամուլի ասոցիացիան (HFPA):

«Դրամայում կնոջ լավագույն դեր» կատեգորիայում պարգեւին նաեւ հավակնում Էին Ջեսիկա Չեսթեյնը (Թեմմի Ֆեյի աչքերը»), Օլիվիա Քոլմանը («Անծանոթ դուստրը»), Լեդի Գագան («Gucci»-ի տուն») եւ Քրիսթեն Սթյուարտը («Սփենսեր»):

79-րդ մրցանակաբաշխության արարողությունը HFPA-ի համբավի հետ կապված խնդիրների պատճառով անցկացվել Է փակ ռեժիմով եւ չի հեռարձակվել հեռուստատեսությամբ կամ առցանց, հաղթողների ցուցակը կազմակերպիչները հրապարակել են մրցանակի կայքում:

Կատակերգության ժանրում կնոջ լավագույն դերի համար պարգեւն ստացել Է Ռեյնչել Զեգլերը՝ «Վեսթսայդյան պատմության» համար: «Երկրորդ պլանի լավագույն դերի» համար «Ոսկե գլոբուս» Է նվաճել Արիանա դե Բոսը՝ «Վեսթսայդյան պատմություն» ֆիլմում աշխատանքի համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում