N զորամասի մի շարք զինծառայողներ պարգևատրվել են պետական և գերատեսչական մեդալներով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հակառակորդի սանձազերծած մարտական գործողությունների ժամանակ հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության, վստահված բնագծերն անառիկ պահելու համար N զորամասի մի շարք զինծառայողներ պարգևատրվել են պետական և գերատեսչական մեդալներով։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, հանձնելով պարգևները՝ հրամանատարները շնորհակալություն են հայտնել զինծառայողներին անձնվիրության, մարտական բարդ իրավիճակում արագ կողմնորոշվելու և հակառակորդի գրոհները կասեցնելու համար։