N զորամիավորման կապի ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են մասնագիտական վարժանքներ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: N զորամիավորման կապի ստորաբաժանումների զինծառայողների հետ հունվարի 7-ին անցկացվել են մասնագիտական վարժանքներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, զինծառայողները զբաղեցրել են նախորոշված շրջանները, բացազատել կապի դաշտային հանգույցներ։ Ստուգվել են անձնակազմի մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները։