Հասարակական

Հայ խաղաղապահները մեկնել են Ղազախստանի Հանրապետություն

2 րոպեի ընթերցում

Հայ խաղաղապահները մեկնել են Ղազախստանի Հանրապետություն

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբում ընդգրկված Հայաստանի զինված ուժերի զինծառայողներին Ղազախստան են տեղափոխում ռուսական Իլ-76 ինքնաթիռներով. արդեն երեք ինքնաթիռ մեկնել է «Զվարթնոց» օդանավակայանից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

«Ռուսական ռազմատրանսպորտային Իլ-76 ինքնաթիռներով իրականացվում է Հայաստանի զինված ուժերի զինծառայողների տեղափոխումը Ղազախստանի Հանրապետություն: «Զվարթնոց» օդանավակայանից Ղազախստանի Հանրապետություն է մեկնել երեք Իլ-76 ինքնաթիռ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հիմք ընդունելով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի Հանրապետություն ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկելու վերաբերյալ որոշումը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ գործունեության մասին պայմանագրի դրույթներին համաձայն, ՀՀ զինված ուժերը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստանի Հանրապետություն են գործուղել խաղաղապահ ստորաբաժանում (թվով` 100 զինծառայող:

Առաքելության ընթացքում ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանումը կիրականացնի բացառապես ռազմավարական նշանակության շենք-շինությունների և ենթակառուցվածքների պահպանության գործառույթներ:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում