Տնտեսություն

Հայաստանի և Իրանի միջկառավարական համատեղ հանձնաժողովը հայկական կողմից կնախագահի Մհեր Գրիգորյանը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի և Իրանի միջկառավարական համատեղ հանձնաժողովը հայկական կողմից կնախագահի Մհեր Գրիգորյանը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի նախագահ է նշանակվել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, 2019 թվականի դեկտեմբերի 11-ին վարչապետը հաստատել էր Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի կազմում ընդգրկվող պետական կառավարման համակարգի և այլ մարմինների ցանկը:

2019 թվականի դեկտեմբերի 11-ին որոշման հաստատման պահին հանձնաժողովի հայկական կողմի նախագահ էր նշանակվել Սուրեն Պապիկյանը, ով այն ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն էր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում