Ծխախոտ, ծխախոտի տուփ վաճառքի կետերում չպետք է տեսնենք. վարչապետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 16 տարեկանից բարձր բնակչության 27,9 տոկոսը ծխում է, ծխողների գերակշռող մասը տղամարդիկ են (51 տոկոս) և յուրաքանչյուր երկրորդ տղամարդ ծխող է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստին այս մասին հայտնեց Առողջապահության նախարար անահիտ Ավանեսյանը՝ հիշեցնելով, որ 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտել դեռևս 2020 թվականի փետրվարի 13-ին ընդունված «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի դրույթները:

Նախարարը նշեց, որ այս քայլը շատ կարևոր խթան կհանդիսանա բնակչության շրջանում ոչ վարակիչ հիվանդությունների նվազեցման ուղղությամբ. «Մեր քաղաքականությունն է հնարավորինս նպաստել ծխախոտի օգտագործման նվազեցմանը և այդ օգտագործման արդյունքում առողջությանը պատճառված վնասների կանխմանը: 2020 թվականին ընդունվեց ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման օրենքը, որը որոշ դրույթներով 2021 թվականից կյանքի է կոչվել, բայց ,իհարկե, հնարավորություն և ժամանակ է տրվել տնտեսվարողներին իրենց գործունեությունը այնպես դասավորել, որպեսզի հնարավորինս նվազ վնասներով ունենանք այսօրվա դրույթների կիրառումը»,- ասաց Ավանեսյանը:

Նախարարը հիշեցրեց, որ 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտել դեռևս 2020 թվականի փետրվարի 13-ին ընդունված «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքի մի շարք կարևոր դրույթներ: Ըստ այդ դրույթների՝ արգելված են ծխախոտային որևէ արտադրատեսակի՝ ավանդական ծխախոտի, էլեկտրոնային (տաքացվող) ծխախոտի, հեղուկների հիմքի վրա նիկոտինային արտադրատեսակի (վեյպ), նիկոտինի մատակարարման էլեկտրոնային սարքերի հրապարակային ցուցադրությունը վաճառքի կետերում և հանրային սննդի օբյեկտներում:

«Սա կնպաստի, որ գովազդի ազդեցության շնորհիվ նաև մեր երիտասարդների շրջանում ծխախոտի օգտագործումը նվազի»,- հավելեց Ավանեսյանը:

Ավանեսյանի խոսքով` Հայաստանում սրտանոթային հիվանդությունների, քաղցկեղի տարածվածությունը հուշում է, որ այս առումով պայքարը հետևողականորեն տանելու ուղղությամբ ամեն ինչ պետք է անեն:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց, որ այս կարգավորմամբ առօրյայում ծխախոտ, ծխախոտի տուփ վաճառքի կետերում, խանութներում չպետք է տեսնեն:

«Այսինքն` ծխախոտի տուփը մեզ համար հանրային կյանքում վերանում է: Կոմերցիոն տարածքներում ծխախոտի տուփի հետ չպետք է առնչվենք»,-եզրափակեց վարչապետը:

Հայերեն

Ջրվեժ համայնքում կայացավ հանդիպում ԱԲ միջազգային օլիմպիադայի դափնեկիրների հետ

Շենքն անցնելու է ՀՀ տնօրինությանը, այստեղ սեթևեթելու բան չկա. Փաշինյանը՝ Ղարաբաղի ներկայացուցչության մասին

Վարչապետը Քոչարյանի ընտանիքի գույքն օրինական համարող քաղաքացիներին կոչ է արել հեղափոխություն անել

Եթե մարդն ամբողջ կյանքում պետական պաշտոնի է եղել ու դոլարային միլիարդատեր է, պետք է րոպե առաջ «կուլակաթափ» անել. Փաշինյան

Կանանց առաջնորդության ամրապնդումը շարունակելու է մնալ խաղաղ, ժողովրդավարական և դիմակայուն պետության կառուցման կարևոր մաս. Լիլիթ Մակունց

Ակբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն է

Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 14-րդ հողատարածքը

Սեպտեմբերի 17-ի միջոցառումների անոնս

Նոր Սահմանադրության նախագիծը նախատեսվում է հրապարակել մինչև տարեվերջ

Հայաստանը ոչինչ չի զիջել. ՀՀ վարչապետ