Սպորտ

Ռոնալդոն վարակվել է կորոնավիրուսով

1 րոպեի ընթերցում

Ռոնալդոն վարակվել է կորոնավիրուսով

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն բրազիլացի Ռոնալդոն վարակվել է կորոնավիրուսով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` բրազիլական «Կրուզեյրո» ֆուտբոլային ակումբի նախագահ, աշխարհի կրկնակի չեմպիոն Ռոնալդոյի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եղել: Ըստ ակումբի մամուլի ծառայության, Ռոնալդոն իրեն լավ է զգում և ինքնամեկուսացել է:

Ռոնալդոն Բրազիլիայի հավաքականի կազմում դարձել է 1994 և 2002 թվականների Մունդիալի չեմպիոն: Նա հանդես է եկել ՊՍՎ, «Բարսելոնա», «Ռեալ», «Ինտեր», «Միլան» և այլ ակումբներում: Նա երկու անգամ դարձել է «Ոսկե գնդակ»-ի դափնեկիր:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում