Ինովացիա

Չինաստանը համաշխարհային ռեկորդ է սահմանել 2021 թվականին տիեզերական արձակումների թվով

2 րոպեի ընթերցում

Չինաստանը համաշխարհային ռեկորդ է սահմանել 2021 թվականին տիեզերական արձակումների թվով

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը դեկտեմբերի 30-ին «Չանչժեն-3Վ» կրող հրթիռի հաջող արձակում Է կատարել եւ տիեզերական արձակումների թվաքանակով նոր ազգային ռեկորդ սահմանել մեկ տարվա ընթացքում. դրանց թիվը 2021 թվականին հասել Է 55-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է Տիեզերական գիտության եւ տեխնիկայի չինական կորպորացիայի (CASC) հաղորդագրության մեջ:

«Չինաստանն ամբողջ տարվա ընթացքում իրականացրել Է 55 տիեզերական արձակում՝ (այդ ցուցանիշով) առաջին տեղն զբաղեցնելով աշխարհում»,-ասվում Է CASC-ի հաղորդագրության մեջ:

Մեկ տարվա ընթացքում տիեզերական արձակումների թվաքանակով իր սեփական ռեկորդը Չինաստանը գերազանցել Է դեռ հոկտեմբերի վերջին՝ կատարելով թվով 40-րդ արձակումը: 39 մեկնարկներից բաղկացած նախորդ ռեկորդը գրանցվել Է 2018 թվականին եւ կրկնվել 2020 թվականին:

Մինչդեռ, մեկ տարվա ընթացքում տիեզերական արձակումների թվաքանակով բացարձակ ռեկորդակիրը Խորհրդային Միությունն Է՝ 1982 թվականին կատարելով 108 արձակում, երկրորդ տեղում ԱՄՆ-ն Է՝ 1966 թվականին՝ 77 մեկնարկ: Դեկտեմբերի 30-ին Չինաստանը կատարել Է այս տարվա վերջին տիեզերական արձակումը՝ հաջողությամբ ուղեծիր դուրս բերելով «Շիյան-9» կապի փորձարարական արբանյակը, որը երկրի հարավարեւմտյան Սիչուանի նահանգում գտնվող Սիչանի տիեզերակայանից իրականացվել Է «Չանչժեն-3Վ» կրող հրթիռի օգնությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում