Մշակույթ

Տոնական օրերին արգելոց-թանգարանները կաշխատեն

1 րոպեի ընթերցում

Տոնական  օրերին  արգելոց-թանգարանները կաշխատեն

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը հայտնում է, որ տոնական օրերին արգելոց-թանգարանները կաշխատեն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ՝ «Գառնի», «Զվարթնոց», պատմամշակութային արգելոց-թանգարանները, նաև՝ «Լոռի բերդ» «քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցը Ամանորին կաշխատեն հետևյալ գրաֆիկով.

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը՝ դեկտեմբերի 28-ից մինչև հունվարի 15-ը կաշխատի ժամը 10։00-22։00։

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը` 2021 թ․ դեկտեմբերի 31-ին, 2022 թ․ հունվարի 1-ին, 2-ին և 6-ին՝ ժամը 10:00-18:00։

«Լոռի բերդ» «քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցը՝ դեկտեմբերի 31-ին, 2022 թ․ հունվարի 1-ին, 2-ին և 6-ին՝ ժամը 10:00-18:00-ն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում