Մշակույթ

Սանահինի կամրջի կամարներն ու պատերը մաքրվել են խոտածածկույթից

1 րոպեի ընթերցում

Սանահինի կամրջի կամարներն ու պատերը մաքրվել են խոտածածկույթից

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության հանձնարարությամբ դեկտեմբերի 25-ին նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը կազմակերպել է ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի «Սանահինի կամուրջ» հուշարձանի կամարների և պատերի մաքրման աշխատանքներ՝ հեռացնելով խոտածածկույթը և ծառերի արմատները։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, վերոնշյալ աշխատանքներն իրականացվել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Լոռիի մարզի փրկարար վարչության Թումանյանի հրշեջ փրկարարական ջոկատի աշխատակիցների անմիջական օգնությամբ։

Սանահինի միաթռիչք կամուրջը կառուցվել է Դեբեդ գետի վրա 1195 թ․ հայոց Վանենի թագուհու կողմից՝ ի հիշատակ իր վաղամեռիկ ամուսնու։

Սանահինի կամուրջն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում՝ որպես Սանահին և Հաղպատ վանական համալիրների հուշարձանախմբի մի մաս։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում